Կադաստրի կոմիտեի ղեկավարը կգործուղվի Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Screenshot_3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը գործուղվում է Բրյուսել:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2024 թվականի դեկտեմբերի 3-5-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի կառավարման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Սուրեն Թովմասյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

--00—ՅՄ