ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Իրանական կողմն աշխատում է ՌԴ-ի հետ նախագահ Մասուդ Պեզեշքիանի Մոսկվա այցի օրը՝ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նպատակով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։
«Իրանի նախագահի՝ երկու երկրների միջև համապարփակ համաձայնագրի ստորագրման նպատակով Ռուսաստան այցի ստույգ ժամկետը դեռ որոշված չէ, սակայն մենք աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի կարողանանք հարմար ժամանակ գտնել Մասուդ Պեզեշքիանի Մոսկվա այցի համար»,- ասել է իրանցի դիվանագետը։
--00—ՅՄ