Աշոտյանը բացի Փաշինյանից, Ալիևից և Էրդողանից ոչ մեկին չի խանգարում, ինչո՞ւ է նրան կալանավորել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Աշոտյանը բացի Փաշինյանից, Ալիևից և Էրդողանից ոչ մեկին չի խանգարում, ինչո՞ւ է նրան կալանավորել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանը եթե մեր քաղաքական ուժից վտանգ չի տեսնում, ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ, ինչու՞ մարդու տնային կալանքի ժամկետը ավելացրին երեք ամսով։ Աշոտյանն ո՞ւմ է խանգարում բացի Նիկոլ Փաշինյանից, Թուրքիայից ու Ադրբեջանից։ Աշոտյանի միջազգային կապերը, նրա ելույթները գործողությունները կարող են անհանգստացնել Անկարայի, Բաքվի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչներին», - իր խոսքում ընդգծեց Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ