ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
ՄԱԿ-ն ընդհանրապես չի օգնել ԼՂ-ին, օգնել է թշնամուն, ադրբեջանցիները գերեվարում էին հայերին, գլուխներն էին կտրում և որևէ մեկը պատասխանատվություն չէր կրում, իսկ մեր ժամանակ, երբ գերիներ էինք ունենում, ինձ հրավիրում էին Բրյուսել, ՆԱՏՕ-ում էի ելույթ ունենում՝ ցույց տալով մեր փորձը գերիների պահման պայմանների վերաբերյալ, իսկ Ադրբեջանին որևէ մեկը չի կանչում, Արևմուտքն աջակցում է այս երկրին։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական ֆորումի շրջանակում իր ելույթում հայտարարեց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Գեներալը հիշեցրեց Պրահայում Փաշինյանի կողմից արված հայտնի հայտարարությունը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ ԼՂ-ն․ «Ի՞նչ իրավունք ունես, դու ո՞վ ես Ղարաբաղի համար, Փաշինյա՛ն, ի՞նչ իրավունքով ես խոսում ԼՂ-ի փոխարեն։ Քեզ համար ԼՂ-ն նույնն է, ինչ Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղստանը, ի՞նչ իրավունքով, անարդար է»,- ասաց նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ