ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ԱՄՆ Կոնգրեսի ենթահանձնաժողովի հետաքննությունը պարզել է, որ COVID-19-ի հարուցիչը առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը։
520-էջանոց զեկույցը պատրաստելու համար պահանջվել է 2 տարի։
Ըստ վերջնական զեկույցի՝ կորոնավիրուսն, «ամենայն հավանականությամբ, առաջացել է Չինաստանի Ուհանի լաբորատորիայում»։ Լաբորատոր ծագման տեսությունը հիմնավորելու համար զեկույցում նշվում է, որ ըստ ենթահանձնաժողովի՝ վիրուսն ունի կենսաբանական բնութագրեր, որոնք բնության մեջ չեն լինում։
«Գրեթե բոլոր գիտական չափանիշներով, եթե գոյություն ունենային բնական ծագման ապացույցներ, ապա դրանք արդեն հայտնված կլինեին», - ասվում է փաստաթղթում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ