Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

մկ.j

Օգնության են հասել փրկարարները։

Դեկտեմբերի 3-ին, ժամը 10:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

--00—ԼՀ