Սպիտակ տունը հայտարարել է, որ ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը ուշադիր հետևում են Սիրիայում ռազմական գործողություններին։

«Նախագահ Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող արտառոց իրադարձություններին և մշտական ​​հաղորդակցության մեջ են տարածաշրջանային գործընկերների հետ», - գրել է Սավեթը X սոցիալական ցանցում:

--00—ՅՄ