ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Զինված ահաբեկչական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի բանտը և ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, պնդում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Կիրակի լուսադեմին զինված ընդդիմությունը հայտարարեց, որ ներխուժել է Դամասկոսի արվարձանում գտնվող բանտը և կարողացել է ազատել բանտարկյալներին», - հաղորդում է հեռուստաալիքը։
--00—ՅՄ