Ուկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրել էր խաղաղ բանակցությունների պայմանները, սակայն Ուկրաինան շարունակում է հրաժարվել բանակցություններից և չի փոխում իր դիրքորոշումը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ կարևոր է հիշել, որ հենց Ուկրաինան է հրաժարվել և շարունակում է հրաժարվել բանակցություններից, ավելին, Զելենսկին իր հրամանագրով արգելել է իրեն և իր վարչակազմին որևէ շփում Ռուսաստանի ղեկավարության հետ»,- նշել է Պեսկովը։

--00—ՅՄ