19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-12-08_23-00-00

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):

Հրում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Պոկում վարժությունում Ալեքսանդրան 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

Երկամարտում սա Հայաստանի առաջին մեդալն էր Բահրեյում մեկնարկած աշխարհի առաջնությունում:

--00—ՅՄ