ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Այսօր առավոտյան խիտ մառախուղով պայմանավորված մի քանի չվերթեր՝ մասնավորապես Շարժայից, Դուբայից եւ Մոսկվայից ժամանող չվերթերը մի փոքր ուշացումով են վայրէջք կատարել, բացառությամբ Wizz Air ավիաընկերության Լառնակայից ժամանող չվերթի, որը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Ներկա պահին թռիչք-վայրէջքներն իրականացվում են ըստ չվացուցակի:
Այս մասին 24News-ին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։
--00—ՅՄ