ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
8 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Երևանում թանձր մառախուղի պատճառով: Տեղեկությունը 24News-ին փոխանցեց Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը:
«Մինչև 04:30-ը մառախուղը եղել է ամենաբարձր աստիճանի վրա, ինչի պատճառով օդանավերը վայրէջք են կատարել պահեստային օդանավակայաններ»,- ասաց Աղաբեկյանը:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ