«Ֆրանսիան մահաբեր զենքեր է տվել Հայաստանին». Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

10634474_0_0_2000_1125_600x0_80_0_0_5401b0da18d945501c96b7769b719082

«Ցավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը նշել է, թե իբր Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տվել. «Ֆրանսիան հայկական կողմի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է»,- ասել է նա։

Ալիևի օգնականն ընդգծել է, թե «Հայաստանի ռազմական զարգացման քաղաքականության նկատմամբ պետք է կիրառվեն խիստ սահմանափակումներ»։

--00—ՅՄ