Նիկոլ Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

enlarge

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան- ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:

--00—ՅՄ