ՀՀ-ն ակնկալում է ամուր ռազմավարական գործընկերություն․ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նոր նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

photo_2024-12-14_21-17-43

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Կավիլաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում»,- գրել է Փաշինյանը X սոցիալական ցանցում։

--00—ՅՄ