Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

h.jp

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Հավատում եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանի համար կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,-նշել է Հայաստանի վարչապետը:

 --00—ԼՀ