Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

+

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 15-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգա +109 կգ քաշային, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը (մեկնարկը՝ 18։30-ին)։

--00—ԼՀ