Պայթուցիկը տեղադրված է եղել ինքնագլորում. ՌԴ ՔԿ-ն մանրամասնում է ռուս գեներալի մահվան դեպքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Screenshot_2

ՌԴ ՔԿ-ն հաստատել է Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ՌԴ ԶՈւ Քիմիական պաշտպանության գործարանի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի մահվան փաստը։

«Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել, որը տեղադրված է եղել բնակելի տան շքամուտքի մոտ դրված ինքնագլորի մեջ։ Պայթյունի հետևանքով մահացել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու զինծառայողների սպանության փաստի առիթով քրեական գործ է հարուցվել։

Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, քրեագետներ և օպերատիվ ծառայություններ։

--00—ՅՄ