ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Երևանում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշակոթողի պղծման դեպքի առթիվ Ռուսաստանի Քննչական կոմիտեն գործ կհարուցի։ Նշվում է, որ նման հրահանգ է իջեցրել կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկը։
«Միջադեպի բոլոր հանգամանքները կպարզվեն ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ»,-ասված է կոմիտեի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում պղծել են պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը։ Դեպքի առնչությամբ Հայաստանում Ռուսական տան (Россотрудничество) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նամակ է հղել գլխավոր դատախազին։
--00—ՅՄ