ՌԴ ՔԿ-ն քննություն է սկսել՝ Միխայիլ Լերմոնտովի սպանության դեպքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

.

ՌԴ Քննչական կոմիտեն քննություն է սկսել՝ գրող Միխայիլ Լերմոնտովի սպանության դեպքով։ Այս մասին Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուրլյաևը՝ նշելով, որ ՔԿ է դիմել՝ համապատասխան խնդրանքով։

«Քննչական կոմիտեից ներկայացված միջնորդությանն արձագանք եղավ, սկսվեց բովանդակային համատեղ աշխատանք, այդ թվում՝ տեխնիկական։ Մենք կզեկուցենք դրա ընթացքի և արդյունքների մասին»,- ասել է նա։

Ըստ պատգամավորի՝ բազմաթիվ գիտնականներ և փորձագետներ բանաստեղծի մահից հետո կատարված հետաքննությունը համարել են «անբարեխիղճ» և լրացուցիչ ստուգում պահանջող։


--00--ԱՀ