ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
1980-ականների վերջին 1990-ականների սկզբին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների համայնքը՝ մոտ 300 հազար մարդ, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, «որպեսզի պայմաններ ստեղծեն վերադարձի, վերաինտեգրման համար»։ Այս մասին «Ռիա» և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նրանք վերադառնալու իրավունք ունեն, մենք դեռ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես են նրանք տեսնում «ադրբեջանցիների վերաինտեգրման գործընթացը»»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
--00—ՅՄ