Բայդենն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

TW5X42RGFLPSXSFDGH3SEX3SMI

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։

Նա ասել է, որ Բայդենը և Հռոմի պապը խոսել են «աշխարհում տոների ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի մասին»:

«Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հռոմի պապին աշխարհում տառապանքը մեղմելու ուղղությամբ նրա շարունակական աշխատանքի համար, ներառյալ մարդու իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ Բայդենը նաև ընդունել է հաջորդ ամիս Վատիկան այցելելու Հռոմւ պապի հրավերը։

Սպիտակ տունը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ Բայդենը Հռոմ կայցելի հունվարի 9-12-ը, նա կհանդիպի Իտալիայի վարչապետի, ինչպես նաև Հռոմի պապի հետ։

--00—ՅՄ