ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը գործնական զրույց են ուենցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հավանաբար, դուք էլ եք գլխի ընկնում, որ երկու երկրների ղեկավարների միջև զրույցը բավականին երկար է տևել և գործնական բնույթ է կրել»։
Երեքշաբթի երկու երկրների առաջնորդները Վաշինգտոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Բայդենը, մասնավորապես, հաստատել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների կառուցումը և առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում:
Պուտինը և նրա ամերիկացի գործընկերն անդրադարձել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռազմավարական անվտանգությունն ու սպառազինությունների վերահսկողությունը, Աֆղանստանում իրավիճակը և կլիմայի գլոբալ փոփոխությունը: Կողմերը քննարկել են նաև Դոնբասում իրավիճակը։
--00—ՄՀ