Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Մհեր-Գրիգորյան-նիկոլ-Փաշինյան-800x445

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին։

Ռուսաստան են մեկնել նաև ՀՀ  արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մհեր Գրիգորյանը վարչապետին պետք է գործուղման մասին հաշվետվութուն ներկայացնի։

--00—ՅՄ