Անգլիացի դարպասապահը մահացել է՝ կայարանում տեղի ունեցած կռվի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

տտ.jp

Անգլիական կիսապրոֆեսիոնալ «Բարտոն Թաուն» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ջեյմս Հիչքոքը մահացել է երկաթուղային կայարանում հարձակման ենթարկվելուց հետո։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիչքոքը մահացել է հիվանդանոցում՝ կիրակի օրը Յորք Սիթիի երկաթուղային կայարանում տեղի ունեցած միջադեպից արդյունքում ստացած վնասվածքներից: Ավելի ուշ անգլիական ոստիկանությունը հայտարարել է  22-ամյա Մաքենզի Դի Կիկոյի ձերբակալության մասին՝ ծեծկռտուքի և սպանության մեղադրանքով։

Հիչքոքը «Բարտոն Թաունին» էր միացել մրցաշրջանի մեկնարկին: Դարպասապահն ամուսնացած էր, ուներ մեկ որդի:

--00—ԼՀ