Էրդողանը կարող է մեկնել Սիրիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

fdc7d704c51e3bc934a2fc8d65f4008b-m-780x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այցելել Սիրիա, երբ հարմար պայմաններ լինեն։ Այս մասին հայտարարել է Սիրիայում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Դեսպանը նշել է, որ Ազգային հետախուզության վարչության ղեկավար Իբրահիմ Կալինն արդեն այցելել է Սիրիա, և նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը։

«Նախարարը կայցելի Սիրիա և կհանդիպի տեղական իշխանությունների, առաջին հերթին՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ, դրանից հետո, ավելի հարմար ժամանակ, նախագահ Էրդողանը նույնպես կայցելի Սիրիա, նա արդենհայտարարել էայդ ցանկության մասին, բայց մենք ամեն ինչ կանենք աստիճանաբար», - ասել է Քյորօղլուն։

--00—ՅՄ