ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» համակարգում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Կորոնավիրուսով վարակվել են «Բարսելոնայի» Հարավային Ամերիկայի գծով սկաուտ Անդրե Կյուրին և նրա կինը, որոնք այս պահին գտնվում են Բրազիլիայում:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսով վարակման դեպք չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած: