ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս մասին հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար։ 25 տարի առաջ երկու երկրների միջև ստորագրվել է Բարեկամության պայմանագիր։ Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Վլադիմիր Պուտինն այդ առիթով հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ»,- հավելել է Պեսկովը: