Վրաստանը չի հանդուրժի ԵՄ-ի շանտաժները. Թբիլիսիի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Screenshot_3

ԵՄ-ին անդամակցելու համար ֆինանսական օգնությամբ կամ թեկնածուի կարգավիճակով շանտաժ անելն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է «Sputnik Գրուզիա»-ն։

«Մեկ փողով շանտաժը, մեկ թեկնածուի կարգավիճակով շանտաժը, մեկ բանակցություններ սկսել-չսկսելու շանտաժը մեզ համար կտրականապես անընդունելի են։ Մենք բարեկամություն և գործընկերություն ենք ուզում, բայց իրավահավասարության պայմաններում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ իշխանությունները պատրաստ են փոխհատուցել հնարավոր կորուստները:

«Եթե որոշակի ոլորտների աջակցելու անհրաժեշտություն կա, այսօր Վրաստանի բյուջեն պատրաստ է օգնել։ Մենք միշտ լինելու ենք ժողովրդի կողքին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Գերմանիան դադարեցրել է 237 միլիոն եվրո արժողությամբ նախագծերը Վրաստանի հետ՝ ի պատասխան երկրի՝ Եվրամիությանն ինտեգրման ճանապարհից դուրս գալու և բողոքի ցույցերը ճնշելու։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

--00—ՅՄ