Բաքու-Գրոզնի ինքնաթիռի 67 ուղևորներից 27-ը ողջ են մնացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2024-12-25_12-32-18

Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի ենթարկված Բաքու-Գրոզնի ինքնաթիռի 67 ուղևորներից 27-ը ողջ են մնացել։ Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։

Տուժածները տեղափոխվել են Մանգիստաուսկայա մարզային հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխված ուղևորների մեջ կան 11 և 16-ամյա երեխաներ։

Ըստ նախնական տվյալների`«Ադրբեջանական ավիաընկերության» (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառը եղել է թռչունների երամի հետ բախումը։

--00—ՅՄ