ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Ուսումնական առաջադրանքի ժամանակ Կոլումբիայի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ իրար են բախվել, օդաչուներից մեկը զոհվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌՕՈՒ-ի մամուլի ծառայությանը։
«Կոլումբիական ռազմաօդային ուժերը ափսոսանքով հայտնում են, որ այսօր ժամը 17:28-ին երկու T-27 Tucano ինքնաթիռ, որոնք կատարում էին ուսումնական առաջադրանք, կործանվել են մարտական ավիացիայի թիվ 2 հրամանատարության տարածքում, որը գտնվում է Մետայում»,- ասված է հաղորդագրությունում։
Միջադեպի հետևանքով զոհվել է ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Մարիո Անդրես Էսպինոսա Գոնսալեսը։ Երկրորդ ինքնաթիռի և օդաչուի վիճակի մասին չի հաղորդվում։
--00—ՅՄ