ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով, Reuters-ին հայտնել են սիրիական աղբյուրները։
Նրանց խոսքով՝ դա կարող էր տեղի ունենալ այն բանից հետո, երբ նրա ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից։ Flightradar24-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը հանկարծակի անհետացել է ռադարներից։ Հրապարակման զրուցակիցներից մեկը ենթադրել է, որ ինքնաթիռը խոցվել է։
Սիրիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչինչ չգիտի Ասադի գտնվելու վայրի մասին։
Վերջին անգամ նրանք շփվել են նախորդ օրը։
--00—ՅՄ