Բայդենը Պենտագոնին հանձնարարել է շարունակել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է ԱՄՆ ռազմական գերատեսչությանը շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է հարյուրավոր հրթիռներ և առաքում է ավելին: Ես ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները, իսկ Միացյալ Նահանգները կշարունակի անխոնջ աշխատել Ուկրաինային ուժեղացնելու ուղղությամբ»,- ասել է Բայդենը։

--00—ՅՄ