ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
ԱՄՆ-ն փոխել է իր ուժերի դիրքավորումը Մերձավոր Արևելքում՝ ուժեղացնելու ամերիկյան ուժերի պաշտպանությունը և ամրապնդելու Վաշինգտոնի հանձնառությունն Իսրայելի պաշտպանությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն՝ ամփոփելով «երկու գումարած երկու» ձևաչափով ամերիկա-ավստրալական բանակցությունների արդյունքները։
Օսթինը հրաժարվել է կանխատեսումներ անել՝ արդյոք Իրանը կհարձակվի Իսրայելի վրա կամ երբ նման հարձակում տեղի կունենա, սակայն նա վստահեցրել է, որ ԱՄՆ անում է ամեն բան պաշտպանության համար։
«Մենք անում ենք հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու մեր զինվորականներին և համոզվելու, որ հնարավորություն ունենք պաշտպանության հարցում օգնել Իսրայելին, եթե մեզ նման բան խնդրեն», - ասել է Պենտագոնի ղեկավարը։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ հածանավերի և էսկադրային ականակիրների, ինչպես նաև լրացուցիչ օդուժի տեղակայման միջոցով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ