ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտում է Իսրայելի և Եմենի միջև լարվածության աճը և չափազանց անհանգստացած է Եմենի ենթակառուցվածքների դեմ Իսրայելի օդային հարվածներով։
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Իսրայելի և Եմենի միջև լարվածությունը: Այսօր Իսրայելի օդային հարվածները Սանայի օդանավակայանի, Կարմիր ծովի նավահանգիստների և Եմենի էլեկտրակայանների վրա հատկապես անհանգստացնող են: Հաղորդվում է, որ հարվածները հանգեցրել են բազմաթիվ զոհերի»,- ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ