ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

ss
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում միջազգային կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կուզնեցովը․

«Ինձ համար շատ հաճելի է լինել Կազանում, որը կհյուրընկալի ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը, որտեղ որպես հրավիրված անձ կմասնակցի նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը», - հայտնել է Կուզնեցովը: 

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Գուտերեշը հույս ունի, որ գագաթնաժողովի ընթացքում ձեռք կբերվեն Միջազգային զարգացման կարևոր պայմանավորվածություններ։

 

--00—ՍՊ