ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՌԴ Մարդու իրավունքների խորհուրդը դիմել է ՄԱԿ՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի` Հայաստան մուտք գործելն արգելելու թեմայով։
«Մենք ձեզ և միջազգային հանրությանը կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների ոչ ճիշտ գործողությունները, խնդրում ենք նաև օգտագործել ձեր ազդեցությունը և բոլոր հնարավոր միջոցները՝ ազդելու պաշտոնական Երևանի վրա՝ Ռուսաստանի քաղաքացի Անդրանիկ Միհրանյանը իրավունքների կոպտագույն ոտնահարման հետևանքները վերացնելու համար»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում։
Հիշեցնենք՝ Երևան ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին, ով եկել էր ծնողների շիրիմներին այցելելու, «Զվարթնոց» օդանավակայանում ասել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված Է։
--00—ԼՀ