Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. Տավուշի ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Տավուշի ոստիկանապետ, գնդապետ Արթուր Մկրտչյանը, որը ղեկավարում է սահմանային Կիրանց գյուղի շրջափակման աշխատանքները, որպեսզի այնտեղ չմտնեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ու լրագրողները, արցախցի մեր գործընկերներից մեկին վիրավորեց՝ ասելով, թե «մնայիք Արցախում, ինչու՞ դուրս եկաք»։ 

Հիշեցնենք, որ Երևանի ու Բաքվի համաձայնությամբ, գյուղի մի կարևոր հատված՝ այդ թվում և որոշ տներ, անցնում են Ադրբեջանին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ