ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
2024 թվականին Բելառուսի զինված ուժերն ընդունել են 13 նոր տեսակի զենք, ռազմական և հատուկ տեխնիկա, որոնք ստեղծվել են Պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի ձեռնարկությունների կողմից: Այս մասին հայտնում են հանրապետության ռազմարդյունաբերության պետական կոմիտեից։
Կոմիտեի տվյալներով՝ զորքերին մատակարարվել է Бук-МБ2 զենիթահրթիռային համակարգ։ Բելառուսական բանակի ստորաբաժանումները ստացել են «Բերկուտ-3» անօդաչու թռչող սարք, «Չեկան» հարվածային անօդաչու թռչող սարք, «Շապելլ» բազմակոպտերային ազդանշանի ուղղության որոնիչ դետեկտոր, «Դրոնոսկոպի» բազմաբնույթ հայտնաբերման և տեղորոշման համալիր։
Բելառուսական բանակը ստացել է նաև FPV անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգ՝ FPV շրջանակի տեսատեղեկատվության գաղտնալսման գործառույթով, շարժական հանդերձարան և թեթև բազմաֆունկցիոնալ Sapphire համակարգ։
--00—ՅՄ