Մակրոնը Մասկին մեղադրել է այլ երկրներում ընտրություններին միջամտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

010625e0188d2d2f71402483973f0f57922ea2

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում ընտրություններին միջամտելու մեջ։

«Եթե տասը տարի առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերն ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում, ոչ մեկ չէր պատկերացնի: Սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է Մակրոնը։

--00—ՅՄ