Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

1093691745_0_0_3072_1728_1920x0_80_0_0_e7377e519c4dbc98910570b288a961bd

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը առաջին տեղն է զբաղեցրել «Altrata» վերլուծական ընկերության կազմած սուպերմիլիարդատերերի վարկանիշում։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը։

Նշվում է, որ աշխարհում ծայրահեղ հարուստ մարդկանց կատեգորիա է ձևավորվել՝ սուպերմիլիարդատերեր, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է առնվազն 50 մլրդ դոլար։

Առաջատարը Մասկն է, որի կարողությունը գնահատվում է 419,4 մլրդ դոլար, երկրորդ տեղում՝ 263,8 մլրդ դոլար կարողությամբ «Amazon»-ի, հիմնադիր Ջեֆ Բեզոսը, երրորդ տեղում է «LVMH»-ի սեփականատեր Բեռնար Առնոն, որի կարողությունը գնահատվել է 238,9 մլրդ դոլար։

--00—ՅՄ