ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում։
Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն էր։ Որպես առընթերական Սրբազան հորը սպասավորում էր Տեր Շահե քահանա Հայրապետյանը։
Հընթացս Սուրբ Պատարագի Վահան Սրբազանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան հայրապետական պատգամը։
--00—ՅՄ