ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Ադրբեջանի նախագահն ասել է, որ «Հայաստանը երեսուն տարի ֆաշիստական պետություն է եղել», ո՞ւր են մեր երեք նախագահներն, իրենց է վերաբերվում, իրենց է ասել՝ ֆաշիստ, ասելիք չունե՞ն։ Ընդդիմությունը պետք է միավորվի և թողնի հակասությունները, չենք կարող գլուխներս մտցնել ավազի մեջ, ասենք՝ ոչինչ, Ալիևի ասածները կանցնեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«ՌԴ-ից երեկ նախազգուշացրեցին, որ ԵԱՏՄ-ում չենք կարող մնալ, եթե գնում ենք ԵՄ, երեք նախագահները գիտեն, թե ինչ մեծ խնդիրներ կլինեն, եթե էներգակիրները թանկացման գնան, պարենային հարցեր լինեն, Լարսը փակեն, ի վերջո նաև ֆիզիկական անվտանգության հարց կա, դա ո՞վ է ապահովելու, պետք է բացատրեն ժողովրդին»,- հավելեց Քոչարյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ