ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Թեհրանին անհանգստացրել է Երևանի նկատմամբ Բաքվի սուր հռետորաբանությունը՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման հետ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանին կապում է Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Այս մասին գրել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Քաղաքագետի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևան կատարած այցի ժամանակ առաջարկել է Հայաստանին հրաժարվել սահմանամերձ տարածքներում ԵՄ առաքելության գործունեությունից, որի մանդատը վերջերս երկարաձգվել է ևս երկու տարով։
Հասկանալով, որ Երևանն այդպիսով փորձում է «անվտանգության երաշխիքներ» ստանալ Բրյուսելից, Ահմադիանն առաջարկել է Հայաստանին ռազմական պայմանագիր կնքել իր տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ։ Սա, ըստ Թեհրանի՝ չի համարվի «իր տարածքում արտաքին ռազմական ուժերի առկայություն և միայն կկայունացնի իրավիճակը»։ Այսպիսով՝ Հայաստանը հայտնվել է պատրաստի լուծումներով երկու կենտրոնների արանքում, և ստիպված է լինելու իր համար դժվար քայլեր ձեռնարկել։
--00—ԼՀ