ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Այս իշխանությունն իր լեգիտիմությունը կորցրել է, նրանց ներկայացրած Սահմանադրությունը չի ընդունվի ժողովրդի կողմից, իշխանությունը թող քաջություն, ազնվություն ունենա, որ եթե իրենց ներկայացրած Սահմանադրությունը չանցնի, հրաժարական տա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
«Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով է փոխվում Սահմանադրությունը, առնվազն պետք է մոռանալ ու փակել թեման, չպետք է թույլ տալ Ադրբեջանին, Թուրքիային խցկվել մեր կյանք ու Հայաստանին օրակարգ թելադրել, դա պետությանը, մեր ժողովրդին թիկունքին մեծագույն հարված է: Բացի այդ, նոր Սահմանադրության ընդունման գաղափարով բացառապես նոր իշխանությունը կարող է հանդես գալ: Ո՞ր բարոյական իրավունքով են խոսում 4-րդ Հանրապետության կամ նոր Սահմանադրության մասին: Կազմաքանդող ուժը որևէ բան չի կարող կառուցել: Իրենց թվում է՝ հավերժ են, եթե թվում է առաստաղում են, հատակին են հատնվելու»,-ընդգծեց Նորիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ