Կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի ԱՄՆ վիզա տրամադրելու կարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

վ

2025 թվականի հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի Միացյալ Նահանգների վիզա տրամադրելու կարգը։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: 

«Առանց հարցազրույցի վիզա ստանալու պահանջներին բավարարող մինչև 14 տարեկան երեխաների դեպքում, որոնք ունեն գործող ՀՀ անձնագիր կամ կացության քարտ, փաստաթղթերը կարող են պարզապես ուղարկվել դեսպանատուն սուրհանդակային ծառայության միջոցով»,- ասված է հայտարարության մեջ: 

Վիզայի հետ կապված մանրամասները՝ այստեղ:

--00—ԼՀ