ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չորս երեխաների հետ մեկնել է այլ նահանգ, որպեսզի նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, կարողանան մի փոքր հանգստանալ: Այս մասին հաղորդում Է People-ը, փոխանցում է РиаНовости-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ երաժիշտը դստրերի և որդիների հետ միասին տեղափոխվել է Վայոմինգի ագարակ, որը զույգը վերջերս էր ձեռք բերել, իսկ Քիմը մնացել է Կալիֆոռնիայում։
«Շատ ծանր է տանը գտնվել բոլոր երեխաների հետ, - ընդգծել է աղբյուրը: Քանյեն երբեմն մեկնում է իր գրասենյակ, որպեսզի հանգստանա, իսկ անցած շաբաթ նույնն արել է Քիմը. նրանք հերթով հոգ են տանում երեխաների մասին»:
Ավելի վաղ Քիմը ինստագրամի իր սթորիում պատմել էր, թե որքան դժվար է փոքր երեխաների հետ գտնվել ինքնամեկուսացման մեջ, որոնք մշտապես ուշադրություն են պահանջում: Բայց նա նաև խոստովանել է, որ այդ ժամանակն օգնել է նրանց ավելի մտերմանալ միմյանց հետ: