Այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի․ մեկնարկել է Պուտինի և Իրանի նախագահի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Screenshot_3

Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի միջև բանակցությունները։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին մեծ համաձայնագիր է ստորագրվելու։

Պուտինի խոսքով՝ այս փաստաթուղթը լրացուցիչ խթան կհաղորդի երկրների համագործակցության բոլոր ոլորտներին։

Հանդիպման տեսանյութն՝ այստեղ։

--00—ՅՄ