ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն․ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Ուոլցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

photo_2025-01-22_11-45-18

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:

Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը:

--00—ՅՄ