Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարարի մահվան մասին, տոկունություն եմ մաղթում նրա ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

c3vb6kvqr7fp257l05ezoix8s8ua8q6n

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդին՝ Մոնակոյի պետնախարար Դիդիե Գիյոմի մահվան կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարար պարոն Դիդիե Գիյոմի մահվան մասին։

Պետնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելով 2024 թվականի սեպտեմբերին՝ Դիդիե Գիյոմն իր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական ուղու ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունն ու գիտելիքներն աներկբա վճռականությամբ ներդրել է ի բարօրություն Մոնակոյի Իշխանապետության և իր ժողովրդի։

Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում Հայաստանին վերաբերող հարցերում նրա շարունակական ուշադրությունը և հայ ժողովրդի հանդեպ անվերապահ բարեկամությունն ինչպես Մոնակոյում, այնպես էլ Ֆրանսիայում իր ծավալած գործունեության ընթացքում։

Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ, իսկ հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին մաղթում տոկունություն և ոգու ամրություն»:

--00—ՅՄ